«Միլանը» ձախ պաշտպանի դիրքում փոխարինող է ընտրել Թեո Հերնանդեսին, ով ավելի վաղ տեղափոխվել էր «Ալ-Հիլալի»։
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» համաձայնության են եկել «Բրայթոնի» հետ անգլիական ակումբի ներկայացուցիչ Պերվիս Էստուպինյանի տրանսֆերի վերաբերյալ։
Տեղեկատվության համաձայն՝ «Միլանը» 27-ամյա էկվադորցի պաշտպանի համար կվճարի 17 միլիոն եվրո։ Բացի այդ, անգլիական թիմը կկարողանա ստանալ ևս երկու միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Էստուպինանը նախորդ մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում խաղացել է 36 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։