Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկել են EYOF՝ Եվրոպական երիտասարդական օլիմպիական խաղերը։ Հայաստանը ներկայացնող մարզիկներ Գոռ Խեչումյանն ու Մարգարիտա Գևորգյանը մեկնել են մրցավայր մարզիչներ Արման Վահանյանի ու Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ։
Առաջին օրը Գոռ Խեչումյանը մեկնարկն ընդունել է 200մ բրաս լողաձևում՝ ցուցադրելով 2.28.91 արդյունք։ Նա բարելավել է իր արդյունքը 3 վայրկյանով՝ գրավելով 18-րդ տեղը` 26 մասնակիցների մեջ։ Մարգարիտա Գևորգյանը 100մ ազատ ոճում ցուցադրել է 1.05.86 արդյունք։