Ծանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի` «Մելանտե» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով, որն ստեղծվում է Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում:
Մրցահագուստի դիմային հատվածում կլինի Հայաստան գրառումը, մեր երկրի զինանշանը: