Իսպանական Լա Լիգան ներկայացնող «Ժիրոնան» դիտարկում է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը գնելու հնարավորությունը:
Ըստ «Metaratings»-ի՝ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչներն արդեն բանակցությունների փուլ են անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր տեղափոխությունը: Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել Իսպանիա։
ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Սպերցյանը 28 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: