Սպորտ

«Ռեալը» պատրաստվում է վաճառել Դավիդ Ալաբային

«Ռեալ Մադրիդը» մտածում է ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային վաճառելու մասին․ հաղորդում է AS-ը։ Պատճառը նրա շարունակական վնասվածքներն են. վերջին մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է միայն 7 հանդիպման։

«Ռեալը» նման քայլը դիտարկում է որպես միջոց՝ խնայելու ֆինանսական ռեսուրսները։ Սակայն Ալաբան մտադիր է մնալ թիմում՝ պատրաստվելով 2026-ի աշխարհի առաջնությանը։

Վերջնական որոշումը կկայացվի ֆուտբոլիստի վերականգնման տեմպերի գնահատումից հետո։