Սպորտ

Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

2 ոսկի, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալով Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 2-րդն է։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 50 կգ Տիգրան Կիրակոսյանը և 60 կգ Սուրեն Կատվալյանը։

5 մարզիկ` 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 3 մարզիկ` 48 կգ Հակոբ Շարբաթյանը, 54 կգ Հայկ Կարապետյանը և 66 կգ Արսեն Կարապետյանը արժանացել են բրոնզե պարգևի։

4 արծաթ ու 2 բրոնզ էլ նվաճել են աղջիկները։ Մեր մարզուհիներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։