«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտարարել է, որ Լուկաս Վասկեսը կլքի ակումբը պայմանագրի ավարտի պատճառով։
Հուլիսի 17-ին «Սյուդադ Ռեալ Մադրիդ» մարզաբազայում կանցկացվի պաշտպանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ։
Վասկեսը Մադրիդի ակումբ է եկել 2007-ին՝ 16 տարեկանում։ Առաջին թիմում նա հանդես է եկել 2015 թվականից, այս ընթացքում անցկացրել է 402 խաղ և նվաճել 23 տիտղոս, այդ թվում՝ 5 չեմպիոնների լիգա։
«Ռեալը» նրան անվանել է «մեծագույն լեգենդ»՝ ընդգծելով նրա աշխատասիրությունը, համեստությունը և հաղթանակի ոգին։