Սպորտ

Հայ բռնցքամարտիկները նվաճել են 6 մեդալ

Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ աղջիկների մրցապայքարում, Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները նվաճել է 4 արծաթ և 2 բրոնզ մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։

46 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։