ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի տոնակատարության ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել են մրցանակակիրների պարգևատրման արարողույթյանը։
Թրամփը և Ինֆանտինոն «Չելսիի» ֆուտբոլիստներին մրցանակը հանձնելուց հետո, ըստ արարողակարգի, պետք է հեռանային բեմից։ Սակայն Ջանի Ինֆատինոյի հեռանալուց հետո Դոնալդ Թրամփը այն չի լքում, իսկ որոշ ժամանակ անց նրան է միանում նաև ՖԻՖԱ-ի նախագահը։
Այս ամենը չի վրիպել լրագրողների աչքերից, և միջազգային մամուլը անդրադարձել է զվարճալի դրվագին։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության հաղթող է ճանաչվել Լոնդոնի «Չելիսն»՝ 3-0 հաղթելով ՊՍԺ-ին։