Սպորտ

Մենք պետք է վերլուծենք տեղի ունեցածը. Էնրիկե

Լուիս Էնրիկեն բացատրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից հետո Ժոաո Պեդրոյի հետ բախումը:

ՊՍԺ-ի նկատմամբ «Չելսիի» հաղթանակից հետո (3:0) ֆուտբոլիստները խաղադաշտում քաշքշել են միմյանց: Վիճաբանության ընթացքում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրել է լոնդոնցիների հարձակվող Ժոաո Պեդրոյին, ով խփել է երրորդ գոլը: 

Իսպանացին նախ հարվածել է բրազիլացու կոկորդին, ապա դեմքին, և հարձակվողը հայտնվել է խոտածածկին։ 

«Նա հրեց ինձ, ես դիպա նրան, և նա ընկավ», – ասել Էնրիկեն:

Լուիս Էնրիկեն իրեն լուզեր չի համարել «Չելսիից» կրած պարտությունից հետո:

«Այստեղ պարտվողներ չկան, ես փոխչեմպիոն եմ։ Լուզերը նա է, ով չի բարձրանում: Սպորտում լավագույն մակարդակում պարտվողներ չկան։ Մենք պետք է ևս մեկ անգամ դիտենք այս հանդիպումը և վերլուծենք տեղի ունեցածը»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը: