Սպորտ

«Նապոլին» Նունյեսի համար առաջարկել է 55 մլն եվրո

«Նապոլին» 50 միլիոն եվրո և 5 միլիոն բոնուս է առաջարկել «Լիվերպուլի» հարձայվող Դարվին Նունյեսի համար:

Ուրուգվայի հավաքականի 26-ամյա հարձակվողին նեապոլցիները պատրաստ են վճարել 5-6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար. պնդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 

Հաղորդվում էր, որ մերսիսայդցիները Նունյեսին գնահատում են 70 միլիոն ֆունտ (81 միլիոն եվրո):

Մինչդեռ «Նապոլին» պատրաստվում է 33-34 միլիոն եվրոյով ձեռք բերել նաև «Ուդինեզեի» լավագույն ռմբարկու Լորենցո Լուկկային (12 գոլ Ա սերիայի նախորդ խաղարկությունում), սակայն ակումբը դեռ չի պատասխանել առաջարկին:

Ընդ որում, 24-ամյա իտալացին դիտարկվում է որպես Նունյեսի տրանսֆերի խափանման դեպքում այլընտրանքային տարբերակ: