«Լիվերպուլը» դիտարկում է «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու հնարավորությունը:
Մերսիսայդցիները հեռախոսազրույց են ունեցել 31-ամյա արգենտինացու գործակալի հետ, որը մարտից խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով, հաղորդում Է Il Romanista-ն:
«Լիվերպուլը» Դիբալային փոխարինող է տեսնում վթարի հետևանքով մահացած Դիոգու Ժոտեի դիրքում, սակայն «Ռոման» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից՝ չնայած նրա բարձր աշխատավարձին (տարեկան 8 միլիոն եվրո՝ ներառյալ պարգևավճարները):
Հարձակվողի պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: