Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան գրավել է եվրոպական տասնյակ ակումբների ուշադրությունը:
Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, մադրիդցիների հարձակվողով հետաքրքրվում են Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի թիմերի կեսը:
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ստացել է 10 տրանսֆերային առաջարկ:
Ավելի վաղ նա դարձել էր աշխարհի ակումբային առաջնության ռմբարկուների մրցավազքի առաջատարներից մեկը։ «Ռեալի» հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել մրցաշարում:
Միևնույն ժամանակ, Ըստ Cadena SER-ի, իսպանացուն դեռևս երաշխավորված չէ տեղը «սերուցքայինների» հիմնական կազմում: Ամեն ինչ ցույց է տալիս, որ մարզիչն ու ղեկավարությունը ստիպված կլինեն ընտրություն կատարել Գարսիայի և Էնդրիկի միջև, ով վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ԱԱ-ում:
Հիշեցնենք, որ Գարսիայի պայմանագրում նշված հրաժարագինը 50 միլիոն եվրո է։