Սպորտ

Զուբիմենդին՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

«Արսենալը» հայտարարել է Մարտին Զուբիմենդիի տրանսֆերի մասին: 26-ամյա հենակետային կիսապաշտպանը կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ 

«Ռեալ Սոսյեդադի» հետ Զուբիմենդիի պայմանագրում նշված է եղել 60 միլիոն եվրո հրաժարագին: COPE-ի տվյալներով՝ իսպանացու համար վճարվել է 66 միլիոն եվրո։ 

Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Զուբիմենդին մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: