Սպորտ

Հայտնի է, թե երբ «Լիվերպուլը» կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին

«Լիվերպուլը» նախամրցաշրջանային պատրաստությունը պետք է սկսի երեքշաբթի՝ հուլիսի 8-ին, սակայն այս պահին որոշում չի կայացվել՝ արդյոք թիմն ընկերական հանդիպում կանցկացնի «Պրեստոնի» - ի հետ: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մահացել էր  մերսիսայդցիների հարձակվող Ժոտան Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Շաբաթ օրը՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցավ ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին անգլիական Գրանդի բազմաթիվ ֆուտբոլիստներ: Աղբյուրի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ ֆուտբոլիստների առաջին խումբը մարզումային կենտրոն կժամանի ուրբաթ՝ հուլիսի 4-ին, իսկ հիմնական խումբը՝ երկուշաբթի՝ հուլիսի 7-ին:

Սակայն թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խաղացողներին լրացուցիչ հանգստյան օր է տրամադրել Ժոտայի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: