Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանահայ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոն-2025-ի քառորդ եզրափակիչ: Չորրորդ շրջանում նա առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակի (վարկանիշի 109-րդ համար) նկատմամբ 6:4, 6:2, 6:3։
Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 47 րոպե: Այդ ընթացքում Խաչանովը կատարել է 10 գնդակի նետումը, թույլ չի տվել կրկնակի սխալներ և իրացրել է 10 բրեյք-փոյնթներից 6-ը: Մայխշակի հաշվին կա վեց էյս, ոչ մի կրկնակի սխալ և չորսից մեկ իրացված բրեյք-փոյնթ։
Ուիմբլդոն-2025 - ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) - Ջորդան Թոմփսոն (Ավստրալիա) հանդիպման հաղթողի հետ: