Սպորտ

Դիոգու Ժոտան ավտովթարի հետևանքով մահացել է

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան 28-ամյա Դիոգու Ժոտան ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը և միշարք այլ հեղինակավոր սպորտային պարբերականներ։

Հաղորդվում է, որ Ժոտան մահացել է ավտովթարի հետևանքով Իսպանիայի Զամորա նահանգում։ Վթարը տեղի է ունեցել A-52 ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրում։

Պորտուգալացու հետ նույն մեքենայի մեջ է եղել նաև նրա եղբայրը՝ 26-ամյա Անդրեն, ով, ըստ զլմ-ների, նույնպես մահացել է։ Նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ դեպքի հանգամանքները քննվում են։

Ողբերգական լուրը հայտնի է դարձել ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Ջոտան Պորտուում ամուսնացել է իր վաղեմի ընկերուհի Ռուտե Կարդոսոյի հետ։

Ֆուտբոլային աշխարհը սգում է 28-ամյա խաղացողի անժամանակ կորուստը։