Սպորտ

Մեր խնդիրն է՝ հաջորդ 40 տարին էլ աշխարհի չեմպիոն ունենանք. Նիկոլ Փաշինյան

Արթուր Ալեքսանյանը 40 տարի է՝ աշխարհի չեմպիոն է։ Մեր խնդիրն այն է, որ հաջորդ 40 տարին էլ աշխարհի չեմպիոն ունենանք. կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպեսզի հետո չսրբագրեն Արթուր Ալեքսանյանի՝ 7 անգամ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելը»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ չնայած մարզիկը 30 տարեկան է, այնուամենայնիվ նրա հաղթանակները 40 տարվա տպավորություն են թողնում։