Սպորտ

Բաչկովի մրցակցի մարտավկաները սրբիչ են նետել` ի նշան հանձնվելու

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է IBA PRO չեմպիոնական գոտու համար պրոֆեսիոնալ մենամարտում։ Ստամբուլում կայացած Հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենի հետ 10 ռաունդանոց մենամարտում Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հաղթել է 9-րդ ռաունդում։

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայ մարզիկի հարվածից հետո մրցակիցը ծնկել է, իսկ մրցավարը հաշիվ է բացել։ Միաժամանակ, հարավաֆրիկացու մարտավկաները նաև սրբիչ են նետել` ի նշան հանձնվելու։

Հովհաննես Բաչկովին Թուրքիայում պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով մրցավայրում աջակցում էր հայ բռնցքամարտիկին։