Բեպե Մարոտտան հայտարարել է, որ «Ինտերը» պատրաստ է բաժանվել Հաքան Չալհանօղլուից:
Միլանյան ակումբի նախագահը խոսել է «ներաձուրիի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի մեկնաբանության ֆոնին՝ աշխարհի ակումբային առաջնության «Ֆլումինենսեից» կրած պարտությունից հետո:
«Ես ենթադրում եմ, որ Լաուտարոն դիմել է Չալհանօղլուին։ Սրանք կապիտանի խոսքերն են, որը մի շարք ենթադրություններ արեց և ասաց ճշմարտությունը։ Եթե խաղացողն այլևս չի ցանկանում մնալ այստեղ, նա իրավունք ունի հեռանալ։ Այս պահին ոչ ոք ցանկություն չի հայտնել դա անել։
Եկեք՝ խոսենք Հաքանի հետ և լավագույն ձևով լուծենք հարցը: Ակումբը կիսում է Լաուտարոյի կարծիքը. հաղթական ոգին հաջողության գրավականն է: Տրանսֆերային շուկան բացվում է այսօր, և Հաքանը մեզ դեռ ոչինչ չի ասել, բայց մենք պատրաստ ենք լսել նրան, ինչպես նաև մյուս խաղացողներին», - ասել է Մարոտտան։
Նշենք, որ «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում մնալ ակումբում և բավարարել այդ պահանջները, պետք է լքեն թիմը։
Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ թուրք կիսապաշտպանը համաձայնեցրել է իր պայմանագիրը թուրքական «Գալաթասարայի» հետ։