Սպորտ

«Սյունիք» ՖԱ-ն որոշել է չտեղափոխվել Պրեմիեր լիգա

«Սյունիք» ՖԱ-ն որոշել է չտեղափոխվել Պրեմիեր լիգա, հայտնում է ակումբի լրատվության բաժինը։ 

««Սյունիք» ՖԱ-ն 2024/25 թթ․ մրցաշրջանում հանդես եկավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և գրավեց երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն ԲԿՄԱ-2-ին։ Մեր թիմը մրցաշրջանի ամբողջ ընթացքում բավական հաջող հանդես եկավ՝ գրանցելով 19 հաղթանակ, 4 ոչ-ոքի և կրելով ընդամենը մեկ պարտություն։ Այս արդյունքի շնորհիվ «Սյունիքը» նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Ինչպես գիտեք, նախորդ տարվանից ընթանում են աշխատանքներ Կապանի «Լեռնագործ» ստադիոնի հարցում, որը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին։ Այս մրցաշրջանը Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում ակումբը չէր կարող խաղալ Կապանում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբն այս պահին պատրաստ չէ խաղալ Պրեմիեր լիգայում, ինչպես նաև այն, որ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունը հստակ ուղղված է Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, և ակումբը ցանկանում է խաղալ միայն Սյունիքում, որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Առաջին խմբում։ Հուսով ենք ձեզ տեսնել ստադիոնում մրցաշրջանի ընթացքում»։