Սպորտ

Ալաշկերտը դադարեցրել է համագործակցությունը 24 ֆուտբոլիստի հետ

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբը դադարեցրել է համագործակցությունը 24 ֆուտբոլիստի հետ։

Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահն, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլետցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, Քրիստոս Կունտորիոտիսը, Նարեկ Մանուկյանը, Սարգիս Մեթոյանը, Արմեն Հովհաննիսյանը և Ալեքսանդր Գլիշիչը։

Ակումբը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին հետագա կարիերայում։