«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։ Արզումանյանը նախկինում աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։
«Ուրարտու» ակումբը վստահ է, որ Ռոբերտ Արզումանյանի փորձը, բնավորությունը և մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին։
Ակումբը տեղեկացնում է նաև, որ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։
«Օզբիլիզը, որն իր հարուստ ֆուտբոլային փորձով մեծ ներդրում է ունեցել մեր ակադեմիայի զարգացման գործում, այժմ իր մասնագիտական ճանապարհը կշարունակի որպես մարզչական շտաբի անդամ՝ նպաստելով առաջին թիմի առաջընթացին»,- ասվում է հաղորդագրությունում։