Ձյուդոյի ՀՀ հավաքական թիմերը համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավան մարզահամալիրում։
Հավաքի ավարտից հետո մեծահասակների հավաքականը կմասնակցի հունիսի 25-30-ը ՌԴ Չելյաբինսկ քաղաքում կայանալիք «Judo Russian Tour» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի երկրորդ փուլին, իսկ պատանիները, Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում կմասնակցեն հունիսի 26-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։