Սպորտ

Ուզբեկ ֆուտբոլիստները թանկարժեք նվերներ են ստացել ԱԱ-2026 դուրս գալու համար

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը թանկարժեք ավտոմեքենաներ է նվիրել ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին:

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները շքեղ նվերներ են ստացել աշխարհի առաջնություն առաջին անգամ դուրս գալու համար: Նրանցից յուրաքանչյուրին հանձնել են մեկական ավտոմեքենա։

ԱԱ-2026-ի ասիական որակավորման 10-րդ տուրի վերջին խաղից հետո, որում Ուզբեկստանը տանը ջախջախել է Քաթարին (3:0), խաղացողների և մարզիչների համար նախատեսված մեքենաները տեղափոխվել են ուղիղ խաղադաշտ: