«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տեղափոխության մասին:
Հոլանդիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մինչև 2030 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է կնքել «քաղաքայինների» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ման.Սիթին» «Միլանին» կվճարի 70 միլիոն եվրո՝ հաշվի առնելով նաև բոնուսները: Տրանսֆերի ֆիքսված գումարը 57 մլն է կազմել։