Սպորտ

Անգլիան պատմության մեջ առաջին անգամ պարտվել է աֆրիկյան հավաքականի

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Նոթինգհեմում կայացած ընկերական խաղում 1:3 հաշվով պարտություն է կրել Սենեգալից:

Սա Անգլիայի հավաքականի 22-րդ հանդիպումն է Աֆրիկայի ներկայացուցիչների հետ: Նախկինում նա ունեցել է 15 հաղթանակ և 6 ոչ-ոքի։ 

Անգլիան նաև առաջին անգամ է երեք գոլ բաց թողել աֆրիկյան թիմից։

Երկրպագուները դժգոհություն են հայտնել Անգլիայի հավաքականի խաղից։

The Telegraph-ը հայտնում է, որ սենեգալցիների՝ տանտերերի դարպասը խփած երրորդ գոլից հետո երկրպագուները սկսել են սուլել և լքել իրենց տեղերը: