«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը արժանի 2025 թվականի «Ոսկե գնդակին»։
«Ես այնքան էլ չեմ հավատում անհատական մրցանակներին, գիտեմ, թե ինչպես են որոշումները կայացվում կուլիսներում։ Բայց Յամալը, անշուշտ, ունի բոլոր որակները՝ նվաճելու «Ոսկե գնդակը:
Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, նման մրցանակ պետք է տրվի նրան, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Չնայած, կրկին, այստեղ բոլորը տարբեր կարծիքներ ունեն»,- ասել է Պորտուգալիայի և «Ալ-Նասրի» հարձակվողը: