Ֆլորիան Վիրցը կդառնա գերմանացի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Bild-ը հայտնում է, որ կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մինչև 2030 թվականը։
Ֆուտբոլիստը տարեկան կվաստակի մինչև 22 միլիոն եվրո։
Բայերի» և մերսիսայդցիների միջև բանակցությունները շարունակվում են և մոտենում են ավարտին:
Պրեմիեր լիգայի ակումբն առաջարկել է 130 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, իսկ Լևերկուզենը պահանջում է 150 միլիոն։ Վստահություն կա, որ նրանք համաձայնության կգան։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Վիրցը բուժզննում կանցնի Անգլիայում: