Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն Արարատ Ավետիսյանը (45 կգ), Մարտին Մանջիկյանը (48 կգ), Մարատ Աճեմյանը (51 կգ), Վազգեն Մնացականյանը (55 կգ), Հայկ Մանուկյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (65 կգ), Ռոման Ուսոյանը (71 կգ), Վահե Հովեյանը (80 կգ), Պետրոս Բաղրամյանը (92 կգ) և Գոռ Մխիթարյանը (110 կգ)։ Ավագ մարզիչը Գագիկ Խաչատրյանն է, մարզիչները՝ Ալեքսան Հովհաննիսյանն ու Էդգար Խաչատրյանը։
Ազատ ոճում հանդես կգան Արեն Փիրուզյանը (45 կգ), Արտակ Աղաբեկյանը (48 կգ), Վահան Ազարյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Դավթյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Ավետ Ենգոյանը (80 կգ), Նարեկ Մարտիրոսյանը (92 կգ) և Լաերտ Մովսեսյանը (110 կգ )։ Ավագ մարզիչն Արշակ Հայրապետյանն է, մարզիչներն են Արմեն Շահվերդյանը և Կարապետ Մկրտչյանը։