Էմանուել Մակրոնն ընդունել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո։ Երեկ «Պարի Սեն Ժերմենը» Մյունխենում Չեմպիոնների լիգայի եզրափակչում ջախջախեց «Ինտերին» (5:0):
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է փարիզցիներին հաղթանակի կապակցությամբ.
«Փարիզն այսօր Եվրոպայի մայրաքաղաքն է»,- ասել է նա։
Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի՝ Փարիզում գտնվող նստավայր են այցելել ֆուտբոլիստները, մարզիչները և ակումբի ղեկավարությունը։ Մակրոնը խոսել է փարիզցիների պատմական հաղթանակի մասին՝ ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան։ Սա ֆրանսիական թիմերի երկրորդ հաղթանակն է մրցաշարում։ 1993 թվականին Մարսելը եզրափակչում հաղթեց Միլանին (1:0)՝ կրկին Մյունխենում։
«Դուք հաղթեցիք Չեմպիոնների լիգան։ Դուք դա արեցիք հոյակապ, հրաշալի կերպով: Դուք չեմպիոններ եք, և մենք բոլորս շատ ուրախ ենք։ Դուք դա արեցիք համախմբված թիմի, վերաբերմունքի, կամքի, համերաշխության և փառասիրության շնորհիվ։ Դուք ցույց տվեցիք այն ֆուտբոլը, որը մենք սիրում ենք։ Շնորհակալություն ֆրանսիացի երիտասարդության երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է Մակրոնը։