«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է 26-ամյա հարձակվող Մաթեուս Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Բրազիլացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաներին» է միացել «Վուլվերհեմփթոնից»: Նախորդ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Գայլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: