Բեռլինում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը չափեցին ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտերը»։
Լուիս Էնրիկեի սաները փայլուն կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ հիանալի խաղ ցուցադրելով «Ալյանս Արենայում»։ Նրանք հաշիվը բացեցին 12-րդ րոպեին՝ Աշրաֆ Հակիմիի գոլի շնորհիվ, Դուեն 20-րդ րոպեին կրկնապատկեց փարիզյան թիմի առավելությունը։ Այս հաշվով թիմերը գնացին ընդմիջման։
Հանգստից հետո ՊՍԺ-ն շարունակեց բարձրակարգ մրցելույթը․ 63-րդ րոպեին Դուեն դուբլ ձևակերպեց։ 73-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան Սիմոնե Ինձագիի սաներին 4-րդ անգամ ստիպեց գնդակը դուրս բերել ցանցից։
Փարիզյան թիմը 86-րդ րոպեին նաև 5-րդ անգամ գոլ հեղինակեց։ Աչքի ընկավ Մայուլուն՝ 5։0։ ՊՍԺ֊ն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում։
Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին։
