Սպորտ

«Չելսին» նվաճում է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնֆերենցիաների լիգայի երզափակիչում «Չելսին» Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մրցել է «Բետիսի» դեմ և վստահ հաղթանակի հասել սևիլիացիների նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է «ազնվականների» առավելությամբ՝ 4:1 հաշվով։ 

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն ու Մոյզես Կայսեդոն։ «Բետիսի» կազմում էլ միակ գոլի հեղինակ է դարձել Էզե Աբդեն, ով բացել է հանդիպման հաշիվը։

Այս հաղթանակը «Չելսիի» համար պատմական է. լոնդոնյան ակումբը առաջին անգամ է նվաճել Կոնֆերենցիայի լիգայի գավաթը։ Մինչ այդ թիմը երկու անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգայում և երկու անգամ էլ՝ Եվրոպա լիգայում։

Հատկանշական է, որ «Չելսին» պատմության մեջ առաջին ակումբն է, ով նվաճել է այս բոլոր երեք տիտղոսները։