Սպորտ

Պաշտոնական. Անչելոտին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը

Ֆուտբոլի պատմության մեծագույն հավաքականը այժմ կգլխավորի աշխարհի ամենահաղթական մարզիչը: Այսպես Անչելոտիի մասին նշանակման լուրը հայտնել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

«Կարլո Անչելոտիի ներգրավումը Բրազիլիայի հավաքական ավելին է, քան ռազմավարական քայլ։ Սա հայտարարություն է ամբողջ աշխարհին, որ մենք մտադիր ենք վերականգնել պատվանդանի վրա առաջին տեղը»,- ասվում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությա մեջ։

Անչելոտին թիմի հետ կսկսի աշխատել արդեն հունիսին Էկվադորի և Պարագվայի հետ խաղերում և հավաքականը կգլխավորի մինչև ԱԱ-2026-ը: Հաղորդվում էր, որ 65-ամյա մասնագետը կհեռանա «Ռեալից» Լա Լիգայի մրցաշրջանի վերջին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո և ազգային թիմի հետ աշխատանքի կանցնի մայիսի 26-ին: Կառլոն կդառնա Բրազիլիայի տղամարդկանց հավաքականի առաջին օտարերկրացի մարզիչը: