Խավի Ալոնսոն մինչև 2028 թվականը պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերը վերջնականապես համաձայնեցրել են գործարքը։
Նոր գլխավոր մարզիչը թիմը կգլխավորի արդեն ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում: Մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը՝ ԱՄՆ-ում:
Մոտ ժամանակներս կկայանա «սերուցքայինների» վերջին հրաժեշտը Կարլո Անչելոտիին․ նշում է Ռոմանոն:
Ավելի վաղ Ալոնսոն հայտարարել էր «Բայերից» հեռանալու մասին: