Սպորտ

Համբուրգի վերադարձը Բունդեսլիգա քաոս է առաջացրել

Գերմանական ֆուտբոլի առաջատար թիմերից մեկը՝ Համբուրգը, 7 տարի անց վերադարձել է Բունդեսլիգա։ Գերմանիայի վեցակի չեմպիոնները շաբաթ օրը սեփական հարկի տակ ջախջախել են Ուլմին 6:1 հաշվով։ 

Հաղթանակից հետո թիմի երկրպագուները շտապել են խաղադաշտ՝ տոնելու համար թիմի վերադարձը Բունդեսլիգա։ Երկրպագուների դաշտ մտնելու պատճառով հրմշտոց է առաջացել. 26 երկրպագու վիրավորվել է, իսկ մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում։

Հիշեցնենք, որ հեղինակության տեսանկյունից «Համբուրգը» Բունդեսլիգայի առաջատար թիմերից է համարվում. թիմը Գերմանիայի վեցակի չեմպիոն է, Բունդեսլիգայի դարաշրջանում երեք անգամ դարձել է չեմպիոն, և այն երեք գերմանական ակումբներից մեկն է, որ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան: