Սպորտ

«Արսենալը» համաձայնության է եկել Սուբիմենդիի տրանսֆերի շուրջ

«Արսենալը» մոտ է Մարտին Սուբիմենդիի տրանսֆերին:

Անգլիական ակումբը համաձայնություն է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:

«Գործարքը միայն պետք է ձեւակերպել։ Մենք ամեն ինչ պայմանավորվել ենք խաղացողի հետ»,- ասված է հրապարակման մեջ։

Հարկ է նշել, որ 2024 թվականի ամռանը Սուբիմենդին մերժել էր «Լիվերպուլին», որը պատրաստ էր ակտիվացնել իր 60 միլիոն եվրո ազատման կետը։

Կիսապաշտպանը հրաժարվել էր «Արսենալ» տեղափոխվել նաև 2023 թվականի ձմռանը։