Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրի երկարաձգումը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ հարցականի տակ է ֆուտբոլիստի պահվածքի պատճառով, հայտնում է Marca-ն։
Ըստ հրապարակման՝ ակումբի ղեկավարությանը դուր չի եկել 40-ամյա հարձակվողի բացասական արձագանքը մայիսի 7-ին Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Ալ-Իթթիհադից» կրած պարտությունից հետո (2:3): Հաղորդվում է, որ Ռոնալդուն խաղից անմիջապես հետո զայրացած լքել է մարզադաշտը՝ դեռ իր խաղային համազգեստով: Ղեկավարությունն արդեն պայմանավորվել էր պորտուգալացու հետ նոր երկամյա պայմանագրի շուրջ, սակայն միջադեպից հետո համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է։