Սպորտ

Թիմը չի ներկայացել խաղին․ ՀՖՖ-ն որոշում կկայացնի

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը չի կայացել «Վեստ Արմենիա» թիմի ֆուտբոլիստների՝ խաղին չներկայանալու պատճառով։

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի դրույթների հիման վրա՝ «Վեստ Արմենիա» ակումբի վերաբերյալ կկայացվի որոշում։