«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ 4:3 հաշվով տարած հաղթանակից հետո սոցցանցերում գրառում է կատարել։
«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատացինք մինչև վերջ։ Միավորված՝ ինչպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, որվքեր մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում։ Աննկարագրելի զգացողություններ են։ Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով։ Միշտ առաջ, Ինտեր»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ «Ինտերը» «Բարսելոնայի» դեմ ընդհանուր դիմակայությունում հաղթել է 7:6 հաշվով ու երկու տարի անց դուրս եկել ՉԼ եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում։