Սպորտ

Ինֆանտինոն հուսով է՝ Ռուսաստանը 2026թ․ կվերադառնա

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս է հայտնել, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզ կվերադառնա 2026 թվականին՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ 

Ինֆանտինոյին հարցրել են, թե ինչպես է վերաբերում փաստին, որ Ռուսաստանին արգելված է մասնակցել հաջորդ աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2026 թվականին։ 

«Առայժմ ռուսներին արգելված է խաղալ այստեղ, բայց մենք հուսով ենք, որ ինչ-որ բան տեղի կունենա, խաղաղություն կլինի, այդ ժամանակ մենք կկարողանանք նրանց ետ ընդունել։ Դա է մեր հույսը», - ասել է նա։ 

Ապրիլի սկզբին ՖԻՖԱ-ի նախագահը նաև հույս էր հայտնել, որ ռուսական թիմերը շուտով կվերադառնան միջազգային մրցումներին: Մարտին Ինֆանտինոն ընդգծել էր, որ «հենց խաղաղություն լինի, դա կանեն»։