Սպորտ

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանի արդյունքն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են ելույթները Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Երիտասարդների 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 145 կգ, 149 կգ, 153 կգ: Այս վարժությունում Նարեկը 4-րդն էր: Հրում վարժությունում Մկրտչյանն անհաջող մասնակցություն է ունեցել: Նա երկամարտի արդյունք չի գրանցել:

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը: