Սպորտ

«Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Դավիդ Ալաբային

Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժարվել Դավիդ Ալաբայից։

32-ամյա կենտրոնական պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Ըստ The Athletic-ի, Մադրիդի «Ռեալը» կասկածներ ուներ Ալաբայի ապագայի վերաբերյալ դեռևս նրա՝ ծնկի վերջին վիրահատությունից առաջ: Պաշտպանը ձախ ծնկի միջային մենիսկի պատռվածք է ստացել։

Ակումբը հետաքրքրված է ավստրիացու հեռանալով՝ հատկապես հաշվի առնելով նրա բարձր աշխատավարձը։ Ըստ Capology-ի՝ Ալաբան տարեկան վաստակում է 22,5 միլիոն եվրո:

Դավիդ Ալաբան ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 7 հանդիպում։