Սպորտ

«Յունայթեդը» միացել է «Բայերի» պաշտպանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային: Անգլիական ակումբն ակտիվորեն քննարկում է 29-ամյա Ջոնաթան Տային ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Sky Sports-ը:

Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ չի երկարաձգի պայմանագիրը «Բայերի» հետ: Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Ռեալը» և «Բարսելոնան»: