Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Անտոնին այս մրցաշրջանում կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը կհաղթի եվրոպական երկու տարբեր մրցաշարերում՝ Եվրոպայի լիգայում և Կոնֆերենցիայի լիգայում։
Հիշեցնենք, որ Անտոնին մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և Եվրոպայի լիգայում մասնակցել է չորս հանդիպման։ Այդ ցուցանիշը բավարար է՝ մրցանակակիրների շարքում մեդալ ստանալու համար, եթե անգլիական ակումբը հաղթի մրցաշարում։ «Յունայթեդը» առաջին կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթեց բասկյան «Ատլետիկին»։
Մայիսի 1-ին կայացած Կոնֆերենցիայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բետիսը» 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային», իսկ հաղթական գոլը խփեց հենց Անտոնին, ով հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։