Սպորտ

Վաղը Հայաստանը կունենա մեկ մասնակից

Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ի գիշերը (մայիսի 2` լույս 3-ի)` ժամը 03:30-ին, Հայաստանը կունենա մեկ մասնակից:

81 կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը (անձնական մարզիչ` Վահրամ Գևորգյան):