Սպորտ

«Մենք սպասում ենք, թե ինչ է անելու Մախաչևը». Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը մանրամասներ է հայտնել Իսլամ Մախաչևի հետ հնարավոր ռևանշի մասին։

«Ինչ վերաբերում է Մախաչևին, ապա նա հիմա որոշում է՝ մնալ 70 կգ քաշային կարգում, թե անցնել 77 կգ քաշային կարգ։ Այժմ իրավիճակը հստակ չէ։ Դրա պատճառով էլ մենք սպասում ենք, թե ինչ է նա անելու։

Տիտղոսն ինձ համար կարևոր է։ Կարևոր չէ՝ ով կլինի իմ մրցակիցը։ Իմ նպատակը չեմպիոն դառնալն է։ Իսկ հետո արդեն կանդրադառնամ իմ հետաքրքրություններին։ Իհարկե, կցանկանայի կռվել Իսլամի դեմ և վերջապես փակել այդ հարցը»,- ասել է Ծառուկյանը MONK3 YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մախաչևն ու Ծառուկյանը պետք է ռևանշ անցկացնեին 2025 թվականի հունվարին՝ UFC 311 մրցաշարում, սակայն կշռման օրը Արմանը դուրս եկավ մենամարտից՝ նշելով մեջքի վնասվածքը։

Մարտիկների առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլին՝ UFC Fight Night 149 մրցաշարում, ավարտվել էր Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մախաչևն ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն, իսկ Ծառուկյանը՝ 22 հաղթանակ և 3 պարտություն։