Սպորտ

«Ինտեր Մայամին» պարտվել է երրորդ անընդմեջ խաղում

Մարզիչ Խավիեր Մասկերանոյի թիմը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում պարտվել է «Վանկուվերին»՝ դուրս մնալով մրցաշարից: Երկու խաղերի արդյունքում «Ինտեր Մայամին» պարտվել է 1:5 հաշվով: Դիմակայության առաջին խաղում Ֆլորիդան ներկայացնող ակումբը պարտվել էր 0:2 հաշվով:

«Ինտեր Մայամին» պարտվեց երրորդ անընդմեջ խաղում՝ 2023 թվականին Լիոնել Մեսսիի տեղափոխությունից ի վեր առաջին անգամ:

«Վանկուվերից» բացի թիմը ՄԼՍ-ի առաջնությունում պարտվել էր նաև «Դալասին»-ին՝ 3:4 հաշվով։