Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Բարսելոնայի» դարպասը խփած, սակայն մրցավարի և VAR համակարգի կողմից չեղարկված իր գոլը։ Նշենք, որ խաղի 75-րդ րոպեին «Ինտերի» հայ կիսապաշտպանի խփած գոլը չեղարկվել էր, քանի որ նրա խաղակոշիկի ծայրը հայտնվել էր խաղից դուրս վիճակում։
«Հնարավոր է՝ ամբողջ կյանքում մտածեմ այդ չեղարկված գոլի մասին, քանի որ խաղի այդ պահին կարող էինք առավելություն ստանալ։ Ես ընդամենը երեք սանտիմետր էի խաղից դուրս վիճակում։
Բայց մենք շարունակում ենք գլուխը բարձր պահել։ Հույս ունենք, որ պատասխան խաղում լավ հանդես կգանք և կհասնենք դրական արդյունքի»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։
